Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Գուժ Թադևոսյանի «Եվ կրկեսը ժամանեց…» ֆիլմը կրկին արժանացել է մրցանակի

Գուժ Թադևոսյանի «Եվ կրկեսը ժամանեց…» ֆիլմը կրկին արժանացել է մրցանակի
05.11.2016 | 14:08

Ղրղզստանի Հանրապետության Բիշքեկ քաղաքում կայացել է ԱՊՀ երկրների, Երիտասարդ կինոյի «Հույս» կինոֆորումը:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանից ֆորումին մասնակցել է երիտասարդ ռեժիսոր Գուժ Թադևոսյանն իր «Եվ կրկեսը ժամանեց…» կարճամետրաժ խաղարկային կինոնկարով: «Հույս» կինոֆորումի միջազգային ժյուրիի կողմից ռեժիսորի ֆիլմն արժանացել է «Լավագույն խաղարակային ֆիլմ» մրցանակին: «Եվ կրկեսը ժամանեց…» ֆիլմի երկու ցուցադրություններն էլ անցել են լեփ-լեցուն դահլիճներով և արժանացել հանդիսատեսի բարձր գնահատականին ու ջերմ ընդունելությանը:


Նշենք, որ մշակույթի նախարարության աջակցությամբ նկարահանված «Եվ կրկեսը ժամանեց…» կինոնկարը հաջողությամբ մասնակցել է մի շարք միջազգային հեղինակավոր կինոփառատոների` արժանանալով, ավելի քան 20 մրցանակի:

Դիտվել է՝ 1019

Մեկնաբանություններ